Թեմա՝
Կահավորանք
Ենթաթեմա՝
Հարդարման և կահավորման տարրեր
Տեսակ/ժանր՝
Ծածկոցներ/սփռոցներ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Երկար է, ուղղանկյունաձև, կարված է բամբակյա սպիտակ կտորից: Եզրերը ծալված են: Սփռոցի եզրերով 3 բարակ շերտ թելքաշ է արված, ապա լայն շերտով ասեղնագործված է: Պատկերված են շեղանկյուններ, իսկ նրանց մեջ՝ աստղածաղիկներ: Շեղանկյունների հատման մասերում ստացված եռանկյունաձև հատվածներում ասեղնագործված են կես-աստղածաղիկներ: Այս շերտին հաջորդում է 3 բարակ շերտ: Սփռոցի ներքևի եզրում ասեղնագործված են ‹‹0,3 թվերը››: Գործված է թելքաշ և լիցք տեխնիկաներով:
Վարպետ՝ Ալիսա ԿոստանտինովնաԼայնություն (սմ)՝ 167Երկարություն (սմ)՝ 284Նյութը՝ բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԹբիլիսիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2399/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ–1062