Սևանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Ապակյա նեգատիվ Բնօրինակի անվանում՝  Մաստարա-եկեղեցու ընդհանուր տեսքը հյուսիս արևելքից Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  ՀՀ Արագածոտնի մարզ, Մաստարա եկեղեցու ընդհանուր տեսքը հյուսիս արևելքից: Հստակ երևում են լուսամուտները: Թմբուկը դրսից ութանիստ է, անկյունները հատված են եռանկյունաձև խորշերով։ Եկեղեցու վեղարը կոնաձև է, սալածածկ: Եկեղեցու աղոթասրահը քառանկյունի է, անկյուններում ձգված հսկա տրոմպները այն վեր են ածում ութանկյան, երկրորդ շարք տրոմպները՝ տասնվեցանկյան, որի վրա բարձրացող թմբուկն ավարտվում է 16 փոքր տրոմպների շարքով, դառնալով գմբեթի հիմքը։ Հեղինակ՝  Արտ. Վրույր Նյութը՝  ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1929թ. Չափս՝  13 x 18 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 70 Բաժնեհաշվառանիշ՝  Ա. սև 1/1229