Սևանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Ապակյա նեգատիվ Բնօրինակի անվանում՝  Խնձորեսկ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է գյուղի ընդհանուր տեսարանը: Երևում են ժայռն ի վեր կառուցված միահարկ տները և ժայռափոր կացարանները: Նկարում լայն սյուներով ու կամարներով շինության վրա կառուցված փայտե պատշգամբ է պատկերված: Կառուցված փայտե պատշգամբների մի մասը փայտե բարձր սյուների վրա են:Պատշգամբի սյուներից կապած պարանին լվացք է փռած: Հստակ երևում է սարն ի վեր տանող ճանապարհը: 5. Առարկայի վրայի ստորագրությունը, մակագրությունը, կնիքները, դրոշմները, նշանները Նկարի ներքևի աջ անկյունում ռուսերեն լեզվով գրված է ф. Гурос, г.Горис Հեղինակ՝  Գուրոս /Գուրգեն Պարոնյան Հովսեփյան/ Նյութը՝  ապակի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1928թ. Չափս՝  18x24 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 817 Բաժնեհաշվառանիշ՝  Ա. սև 44/184