Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
2006 թ. մարտի 27-ին շրջանառության մեջ է դրվել «Վախթանգ Անանյանի ծննդյան 100-ամյակը» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է Վ. Անանյանի դիմանկարը իր գրվածքների խորքին: Վախթանգ Անանյան (1905-1980). Հայ գրող, ՀՍՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ: Որոշակի ներդրում ունի որսորդական պատմվածքի զարգացման գործում, ճանաչված են արկածային վիպակները: Ուշագրավ է «Հայաստանի կենդանական աշխարհը» աշխատությունը: Ճանաչված են «Սևանի ափին», «Հովազաձորի գերիները» արկածային վիպակները: Արժանացել է ՀՍՍՀ պետական մրցանակի: LG
Նյութը՝ Թուղթ, սանրավորՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2006Չափս՝ 4,2x2,5 սմՆկարագրություն՝ Վախթանգ Անանյանի ծննդյան 100-ամյակը: Անվանական արժեքը՝ 170 ՀՀ դրամՆկարիչ-Ձևավորող՝ Քեչյան Ալբերտ, Կուրղինյան ԷդուարդՏպարան՝ Cartor Security PrintingՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
1078-Նամ.