Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի ‹‹Զարգարենք›› տոհմի...
Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի ‹‹Զարգարենք›› տոհմի տոհմածառը
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի ‹‹Զարգարենք›› տոհմի տոհմածառն է՝ պատկերված հաստաբուն ծառի տեսքով: Ծառի բնի վրա ուղղաձիգ դիրքով, 3 տողով գրված են տոհմի հիմնադրի ու նրա կնոջ անուններն ու ծննդյան տարեթվերը՝ ‹‹Մարտիրոս 1756 կին Թագուհի 1762››: Դրանից վերև տոհմածառն ունի 2 շարունակվող և 2 ընդհատվող ճյուղեր: Շարունակություն ունեն ‹‹Սարգիս 1814 կինը Հերիքնազ›› հաստ ճյուղը և ‹‹Հարություն 1808 կինը Եղսո 1813›› համեմատաբար բարակ ճյուղը: Ընդհատված ճյուղերի վրա գրված են ‹‹Ամի /Գնդեվազ/›› և ‹‹Մարգար /Գնդեվազ/ անզավակ է››: Ծառի հաստ ճյուղը /Սարգսի սերունդը/ բաժանվում է 2 ճյուղերի, որոնց վրա գրված են՝ ‹‹Թադևոս 1841 Աննա 1846›› և ‹‹Ասատուր 1844 1-ին կ. Ելենա 2-րդ կ. Զարդար 1856››: Վերջինիս ճյուղերը հասնում են մինչև 20-րդ դարի վերջ՝ ‹‹Հայկ 1990››, ‹‹Լուսինե 1994››, ‹‹Ռազմիկ 2000››: Տոհմածառի ներքևի ձախ անկյունի մոտ գրված է՝ ‹‹կազմեց Բ. Սարգսյանը››, իսկ ծառի բնից դեպի աջ գրված է՝‹‹գյուղ Խաչիկ Զարգարենք››: Սրանից մի փոքր վերև կարմիր աստղանիշ է, դրան հաջորդող սև գծից հետո գրված է՝ ‹‹Հայրենական մեծ պատերազմում զոհվածներ››:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Վայոց ձոր, գ․ԽաչիկՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1970-ական թթ.Չափս՝ 60.5*55.5Նյութը՝ ստվարաթուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8373
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-294