Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայեթները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ա.-Դօ. Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները: Ուսումնասիրութեան մի փորձ այդ երկրի աշխարհագրական, վիճակագրական, իրաւական և տնտեսական դրութեան. - Երեւան, 1912, տպարան «Կուլտուրա»: Շապիկը բաց մոխրագույն ողորկ ստվար թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Կռնակին սոսնձված է բաց աղյուսագույն մաշկալաթ: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Օրիորդ Նուարդ Յ. Թումանեանին Կ. Քէօսեքեանից անգլ.-ի թարգման. 1912»: Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը կա նաև վերջին էջ 406-ին հաջորդող «Վրիպակներ» էջի ներքևի լուսանցքում: Գիրքը վերականգնված է: Կազմերեսները խունացած են: Հեղինակ՝  Ա.-Դո Էջ՝  VIII, 406 Նյութը՝  թուղթ, մաշկալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Լայնություն (սմ)՝  14,5 Երկարություն (սմ)՝  20,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/312