Վարդենիք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Վարդենիք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Տաղերգեաց Խորէն Վ. Գալֆայեան. Վարդենիք. - Ի Թէոդոսիա, 1863, ի Խալիպեան ազգային տպարանի: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ շագանակագույն կաշվով: Կազմերեսներին դրոշմված են բուսական ու երկրաչափական նախշեր: Վերջին կազմերեսի դարձերեսին, նաև երկրորդ տիտղոսաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, իսկ առաջին տիտղոսաթերթի կենտրոնում՝ մանուշակագույն թանաքով կնիքը: Երկրորդ տիտղոսաթերթի վերևի մասում կա նաև սև թանաքով մակագրություն՝ «Ի գրոց Առաքելի Թումանեն Հախումեանց. 1864 ամի. յուլիսի 19-ին»: Էջերի բնագրերը շրջանակված են սև մանր բուսանախշերով ուղղանկյուններով: Կազմերեսները և կռնակը խունացած են, եզրերը՝ մաշված, որոշ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Գալֆայան Խ. Էջ՝  (Ա-ԺԴ), 344 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1863 Լայնություն (սմ)՝  8 Երկարություն (սմ)՝  12 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/545-2