Վարվառա և Աբգար Օրբելիների հարսանեկան լուսանկար...
Վարվառա և Աբգար Օրբելիների հարսանեկան լուսանկարը
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանՆկարագրություն ՝
Օրբելի եղբայրների ծնողների հարսանեկան բնօրինակ լուսանկարն է: Աբգար Օրբելու հագին սև ֆրակ է, սպիտակ վերնաշապիկ ,ձախ ձեռքին պահել է գլխարկ, նա կանգնած է և հենված փայտե փորագրված պատվանդանին: Վարվառա Օրբելին նստած է, հագին սև զգեստ է՝ սպիտակ օձիքով:
Լուսանկարի դարձերեսին կա ընծայագիր.«1879 года сентября 3-го дня любезному брату нашему Давиду Орбели ... от Варвары и Абгара Орбели »: Կա նաև լուսանկարչատան գրությունը. «ФОТОГРАФIЯ В. БАРКАНОВА ВЬ Д. ХАРАЗОВА, ВЬ ТИФЛИСЬ»: Դարձերեսին նվիրատուի մատիտով նշագրումն է.«N10. А. И. и В. Орбели- родители бр. Орбели, молодожены»:
Նյութը՝ լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթԼայնություն (սմ)՝ 11Երկարություն (սմ)՝ 16Նկարիչ՝ Վ. ԲարկանովՍտեղծման/Արտադրման վայրը՝ Թիֆլիս (Թբիլիսի)Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1879թ. սեպտեմբերի 3Նվիրատու՝ Օլգա ՄանդրիկաՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՕԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
832
Բաժնեհաշվառանիշ՝
ՕԸ-38