Թեմա՝
Հագուստ / հանդերձանք
Ենթաթեմա՝
Կնոջ հանդերձանք
Տեսակ/ժանր՝
Վերնազգեստ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Չուխա կարված կարմիր մահուդից, նեղ գոտկատեղով, դեպի ներքև լայնացող փեշերով, լայն թևերով, կրծքամասում դարձյալ կարմիր մահուդից փամփշտակալ, որի մեջ դրված են փայտե, արծաթե գլխիկներով (փորագրված և սևադով) կեղծ փամփուշտներ: Վերևի մասում ունի մոխրագույն բամբակե աստառ: Հագուստը պատկանել է հայ Մելիք-Աղամալովին, որն այս հագուստով 1834 թ. Թիֆլիսում դիմավորել է կայսր Նիկոլայ 1-ին:
Երկարություն (սմ)՝ 130 սմՈւսի լայնություն (սմ)՝ 44 սմԹևի երկարություն (սմ)՝ 65 սմՆյութը՝ Բուրդ, փայտ, արծաթՍտեղծման/Արտադրման վայրը՝ Հյուսիսային ԿովկասՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 71