Վերնազգեստ–ջուպպա

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վերնազգեստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված մուգ կանաչ գույնի մահուդյա կտորից։ Ունի կրծքի օվալաձև խորը կտրվածք, երկար թևեր և լայն փեշեր։ Կրծքամասից մինչև գոտկատեղը կոճկվում է չափռաստներով, որից հետո փեշերը ազատ են թողնված։ Թևերի տակից ավելացված է նույն կտորից եռանկյունաձև հավելված։ Երկարություն (սմ)՝  136 Ուսի լայնություն (սմ)՝  34 Թևի երկարություն (սմ)՝  53 Նյութը՝  մահուդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալքալաքի շրջ․, գյ․ Ալաստան Հայտնաբերման վայրը՝  Ախալքալաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  23.07.1982թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5012 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2105