Թեմա՝
Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ
Ենթաթեմա՝
Անձնական աքսեսուարներ
Տեսակ/ժանր՝
Կնոջ
Բնօրինակի անվանում՝
‹‹Անի››
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կազմված է հատիկաձև շղթայից, որոնք իրար միանում են միմանց մեջ անցկացված օղակաձև գամերով: Շղթայի ծայրերը վերջանում են կեռ օղակավոր փականով:կրծքազարդը եռակտոր է, եզրերի մասում հարդարված ալիքաձև ժանյակով: Ստորին մակերեսը զարդարում են ծաղկաձև ագուցարանի մեջ ներառնված 9 փոքրիկ փիրուզաները: կրծքազարդին օղակների միջոցով ամրացված են 5 էլիպսաձև կախիկներ, որոնցից յուրաքանչյուրի մակերեսին ծաղկաձև ագուցարաններում տեղադրված են երեքական փիրուզե քարեր: Կախիկների եզրերը հարդարված են ալիքաձև ժանյակներով:
Վարպետ՝ Վ. ԱլեքսանյանՔաշ (գր)՝ 78.6Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1985թ.Նյութը՝ արծաթ, փիրուզՀայտնաբերման ժամանակը՝ 1986թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6498/1բ
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-692