Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երկու բազմանկյուն զարդաշրջանակներ՝ մեկը մուգ կապույտ, մյուսը՝ կանաչ: Զարդաշրջանակների մեջ պատկերված են կարմիր, շագանակագույն և սպիտակ ութանկյուն գալարուն պատկերներ՝օձի ոճավորված նախշեր, որոնք բոլորում են սվաստիկայով քառանկյուն շրջանակը: Քառանկյուն շրջանակից վերև և ներքև պատկերված զույգ վիշապների միջով բարձրանում է կենաց ծառը: Դաշտի ազատ տարածքը լրացված է կեռանախշերով շրջապատված շեղանկյուններով, վարդակներով և թռչունների և կենդանիների ոճավորված պատկերներով:
Ունի երեք եզրագոտի. որոնցից կենտրոնինն ունի մուգ կանաչ հգ.՝ հարդարված աստղածաղիկներով, իսկ մյուս երկուսը՝ կարմիր հիմնագույնով են՝ երեքթերթանի ծաղկանախշերով:
Լայնություն (սմ)՝ 150Երկարություն (սմ)՝ 226Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՋրաբերդՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ․ վերջՀայտնաբերման ժամանակը՝ 24․12․1981թ․Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3620
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1811