Տակդիր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Բնօրինակի անվանում՝  Ծածկոց Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Ծածկոցը գործված է սպիտակ բամբակյա թելով, քառակուսաձև է, խոշոր ատամնավոր եզրով, կազմված է իրար հաջորդող համակենտրոն զարդագոտիներից, որոնք իրարից անջատվում են սյունիկներից կազմված ծակոտկեն գծաշերտերով: Կենտրոնում ցանցկեն քառակուսի է, որի հետո մանր շեղանկյուններով շերտ է, ապա թեք զուգահեռ գծերով, այնուհետև ցանցկեն ու խիտ հյուսքի եռանկյուններից կազմված շարք է, հետո դարձյալ մանր շեղանկյուններով շերտ է, ապա` աննախշ, ցանցկեն հյուսք է, վերջին շերտը հարդարված է զուգահեռ տեղադրված անկյուններով: Եզրում գործված են խոշոր շեղանկյուններ, որոնք ծածկոցին միացող հատվածում անջատվում են եռանկյուններով: Հեղինակ՝  Հարությունյան Ռոզա Լայնություն (սմ)՝  68 Երկարություն (սմ)՝  68 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  գ. Տաթև Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 159 Բաժնեհաշվառանիշ՝  Գ /10