Տակդիր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Տակդիր Բնօրինակի անվանում՝  Տակդիր Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Սպիտակ բամբակյա թելով գործված ժանյակե տակդիրը շրջանաձև է, մանր ալիքաձև եզրով: Կենտրոնում փոքր վարդյակ է, որի շուրջ գործված են 5 զարդաշերտեր, որոնք միմյանցից անջատվում են սյունիկներից կազմված 3 ու ողկույզներից կազմված 2 գոտիներով: Կենտրոնի վարդյակին կից շերտում գրված է ԵՐԵՎԱՆ, հաջորդում` մանր շեղանկյուններով ցանցկեն հյուսք է, երրորդում`խիտ հյուսքով գործված շեղանկյուններ են, այնուհետև`թեք-զուգահեռ գծերով կազմված հավերժության նշան է, իսկ վերջին շերտում իրար կպած շեղանկյունների գծային պատկերներ են: Եզրում գործված են իրար հաջորդող ու միմյանց կից եռանկյունների ու հովհարաձևերի պատկերներ: Հեղինակ՝  Չալգուշյան Հայկանուշ Տրամագիծ (սմ)՝  42 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-80-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 152 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 3/9