Թեմա՝
Կահավորանք
Ենթաթեմա՝
Հարդարման և կահավորման տարրեր
Տեսակ/ժանր՝
Տակդիրներ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Տակդիրն ունի ութաթև աստղի ձև: Կենտրոնում սպիտակ, բամբակյա կլոր կտոր է, որի շուրջը սյունիկների շարք է: Սրան հաջորդում է զիգզագաձև ցանցկեն զարդագոտի, որի զիգզագներից յուրաքանչյուրի տակ խիտ հյուսքով գործված մեկ մեծ, իսկ կողքերին՝ երկու փոքր եռանկյունաձև պատկերներ են: Ժանյակն ավարտվում է եռանկյունաձև ութ խոշոր թևերով, որոնց մեջ խիտ հյուսքով գործված ոճավորված կենաց ծառ է կամ ուղղահայաց առանքցի շուրջը երկու շեղանկյունաձև պատկերներ: Ժանյակի ծայրին գործված են ալիքաձև կամրջակներ:
Նյութը՝ բամբակ, մետաքսՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԿիպրոսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարՏրամագիծ (սմ)՝ 21.5Նվիրատու՝ Երանուհի Գեթինգ-ՀայդոստյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7010/153
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3085