Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր
Տեսակ/ժանր՝
Կոլաժ
Թանգարան՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանՆկարագրություն ՝
Պահարանի փայտյա դռնակի վրա պատկերված են թեյնիկ, թեյի բաժակ ափսեով եւ մաուրաբայի ափսե:Դռնակի ամբողջ մակերեսը ծածկված է կտորներից՝ դիպակի ու կարպետի քառանկյուններով, որոնց վրա կպցված են արույրից փայլազարդեր: կենտրոնական մասում տեղավորված է թեյնիկը՝ պատրաստած ոսկեզօծ, վարդերով զարդարած հախճապակյա ամանների բեկորներից: Ափսեն նույնատիպ բեկորներից է. բաժակը, որի մեջլարահյուս գդալ է դրված, համարյա ամբողջական է: Մուրաբայով ափսեն երկու մասից է կազմված, թանաքագույն է, հատակին սոսնձված են երկեւ ընկույզ, բեկորների վրա սոսնձված են բազմաթիվ փայլազարդեր: Կենտրոնական մասը երիզող «շրջանակը» մոտ մեկ սանտիմետր ավելի բարձր է դրսից եւ ներսից զարդարած է փայտյա նախշած ձողիկներով, չորս անկյունները զարդարած են արույրից կոճակներով:
Հեղինակ՝ Ս. Փարաջանով / 1924-1990 /Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1986Չափս՝ 38.5 x 102 x 8 սմՆյութը՝ փայտ, դիպակ, կարպետ, հախճապակիՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՍՓ
Հիմնական հաշվառանիշ՝
23