Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Տետր
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Խունացած երկնագույն շապիկով աշակերտական տետր է՝ վանդակավոր և սպիտակ էջերով: Շապիկին ռուսերենով գրված է, որ Երևանի Գրականության և արվեստի թանգարանին է հանձնվել 563 գիրք, 760 նոտա. գիրք և ամսագիր ռուսերեն և եվրոպական լեզուներով: Այնուհետև ռուսերենով, ձեռագիր ներկայացված է հանձնված գրականության ընդհանուր ցուցակը: Տետրի միջին մասում «Заря Востока» թերթի 1932թ. հունիսի 4-ի համարից արտագրված է Ս. Օգանիզաշվիլու մահախոսականը:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1950-ական թթ.Չափս՝ 22*18Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8098/65
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-265