Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Հնատիպ գիրք
Բնօրինակի անվանում՝
Տետրակ համառօտ և լի իմաստախոհ բանիւք
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Արարեալ հոգելից և իմաստուն վրդպ. Յօհաննիսի Երզնկացւոյ, որ և ասի Ծործորեցի. Տետրակ համառօտ և լի իմաստախոհ բանիւք. - Նոր Նախիջևան, 1792, տպարան Ս. Խաչ վանքի: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են բաց և մուգ աղյուսագույն մանր նախշերով ողորկ թղթով: Առաջին ֆորզացի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Առաջին տիտղոսաթերթի վրա տպագրված է հետևյալ վերնագիրը՝ «Վիպասանութիւն զերկնային մարմնոց շարժմանէ, զլուսաւորացն՝ որ 'ի նմա, և զհաստատութենէ երկրի»: Էջեր Ժ-ի և 1-ի միջև պակցված է կենդանակերպի նշաններով նկար: Որոշ էջերի վերևի լուսանցքներում պատկերված են սև-սպիտակ բուսանախշեր: Կազմերեսները խունացած են, կեղտաբծերով, կռնակի հատվածը մաշված է:
Հեղինակ՝ Հովհաննես ԵրզնկացիԷջ՝ (Ա-Ժ), 73, 1 թ. նկ.Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1792Լայնություն (սմ)՝ 14,8Երկարություն (սմ)՝ 19,7Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/436