Տիգրան Պետրոսյան. 1929-1984

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Բնօրինակի անվանում՝  Տիգրան Պետրոսյան. 1929-1984. Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2005 թ. փետրվարի 25-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակը» թեմային, որի վրա պատկերված է Տիգրան Պետրոսյանի դիմանկարը: Հայ շախմատիստ, ՍՍՀՄ և միջազգային գրոսմայստեր (1952), փիլիսոփայության գիտության թեկնածու (1968), լրագրող, աշխարհի և բազմաթիվ միջազգային շախմատի մրցումների հաղթող (1958-74), աշխարհի կրկնակի չեմպիոն (1963-1969): 1958-1979-ական թվականներին ՍՍՀՄ շախմատային ֆեդերացիայի նախագահության անդամ, 1968-1977 թթ. «Սովետսկի սպորտ» թերթի հավելված «64» շաբաթաթերթի խմբագիր: Գրել է «Շախմատը և փիլիսոփայությունը» աշխատությունը: Մեծ ներդրում ունի շախմատային տեսության ստրատեգիայի ու տակտիկայի ասպարեզում: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  4,2x2,5 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Սամուելյան Հարություն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2005 Նկարագրություն՝  Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակը: Անվանական արժեքը՝ 220 ՀՀ դրամ Տպարան՝  Cartor Security Printing Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  66-Նամ.