Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
2002 թ. դեկտեմբերի 24-ին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի գիտություն և տեխնիկա». Տիեզերական հետազոտություններ թեմային նվիրված նամականիշ՝ 120 ՀՀ դրամ անվանական արժեքով՝ «Տիեզերական ճառագայթների հետազոտություններ»: Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների բաժանմունքի փորձարարական կայանները գործում են Արագած լեռան լանջին՝ ծովի մակերևույթից 2000 մ և 3200 մ բարձրության վրա: Սրանք աշխարհում այն եզակի կայաններից են, որտեղ միաժամանակ հետազոտվում են և գալակտիկական և արեգակնային մասնիկները, լուծվում են արեգակի ակտիվությանը և տիեզերական եղանակի կանխատեսմանն առնչվող բարդ խնդիրներ: LG
Նյութը՝ Թուղթ, սանրավորՆկարիչ-Ձևավորող՝ Սամուելյան ՀարությունՉափս՝ 4x2,5 սմՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2002Նկարագրություն՝ Հայաստանի գիտություն և տեխնիկա: Տիեզերական հետազոտություններ: Անվանական արժեքը՝ 120 ՀՀ դրամՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
20-Նամ.