Տղամարդկանց խրատ: Կատակերգություն երեք արարվածով

Տղամարդկանց խրատ: Կատակերգություն երեք արարվածով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Տղամարդկանց խրատ: Կատակերգութիւն երեք արարուածով Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մօլիէր. Տղամարդկանց խրատ: Կատակերգութիւն երեք արարուածով՝ Մօլիէրի կենսագրութեամբ. Թարգմանեց Դալիգեօզէնց Ակուփ. - Թիֆլիս, 1880, Ա. Ա. Միխէլսօնի տպարանում: Շապիկը բաց աղյուսագույն բարակ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Նուէր իմ սրտակից և մտերիմ ... Լէոն»/քանի որ շապիկի վերին անկյունը պատռված է, ընծայագրի և ստորագրության վերջին հատվածները չեն պահպանվել /: Տիտղոսաթերթի վերևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին՝ լրացուցիչ էջ III-ի դարձերեսին՝ կապույտ թանաքով կնիքը: Առաջին կազմերեսը պատռված է, վերջին կազմերեսը բացակայում է, թերթերի եզրերը նույնպես մաշված են: Հեղինակ՝  Մոլիեր, Ժան-Բատիստ Թարգմանիչ՝  Դալգյոզենց Ակուփ Էջ՝  44, III Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1880 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  17,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/718