Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Աղի տոպրակի երեսի սպիտակ հիմնագույնը կենտրոնում զարդանախշված է ուղղանկյունու մեջ ամփոփված զույգ կեռիկազարդ եզրերով կապույտ գույնի պատկերներով և թռչունների խիստ սխեմատիկ նախշերով: Երկու կողմից լայնությամբ մեկական զարդագոտի է ձգվում՝ զարդարված իրար կցված մանր շեղանկյուններով՝ ներսում Տ-աձև և «ա» տառին նմանվող նախշերով: Նման զարդագոտի կրկնվում է նաև արտաքին երկու եզրերով: Սրանց արանքում սպիտակ հիմնագույնի աստղածաղիկներով ու երկրաչափական մանր նախշերով զարդարված շրջագոտի կա: Հակառակ երեսը զարդարված է շագանակագույն, կանաչ, կապույտ, կարմիր գունաժապեններով: Երեսի նախշերը շուլալ եղանակով են արված:
Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՆյութը՝ բուրդՉափս՝ 36*35Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2390/16
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1058