Տունը, որի նկուղում հողի տակ, Ռ.Ղազարյանը պահել է...
Տունը, որի նկուղում հողի տակ, Ռ.Ղազարյանը պահել է Ե.Չարենցի ձեռագրերը
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ռեգինա Ղազարյանը այն տան մուտքի դռան մոտ, որտեղ, փայտե տակառով լցրած Ե.Չարենցի անտիպ ձեռագրերն է պահել՝ նախկին Մելիք Ադամյան 7:
Ռեգինա Ղազարյանը աջ ձեռքով հենված է ճաղապատ պատուհանի հենարանին: Պատուհանը ծածկած է սպիտակ վարագույրով:
Հագին ունի մուգ գույնի փեշ /յուբկա/ եւ կիսաթեւ վերնահագուստ, որի տակից նկատելի է 3 կոճակով, օձիքով սպիտակ բլուզը: Պատուհանի տակ Ռեգինայի ձախ կողքին, ֆիկուսի ծաղկաման է:
Ռ.Ղազարյան ը ծնվ. է 1915թ. ապրիլի 17-ին Երեւանում: ՀՀ վաստակավոր նկարիչ է, 1995թ. արժանացել է Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման: Մահացել է 1999թ. նոյեմբերի 6-ին, Երեւանում;
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
0 379
Հիմնական հաշվառանիշ՝
լ ՀՖ 7165