Տուշպա-Վան. մ.թ.ա. IX դար: Հայաստանի մայրաքաղաքներ
Տուշպա-Վան. մ.թ.ա. IX դար: Հայաստանի մայրաքաղաքներ
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
2009 թ. ապրիլի 29-ին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի պատմական մայրաքաղաքներ. Վան» թեմային նվիրված նամականիշ: Նամականիշի վրա պատկերված է մի հատված Վանա ժայռից և մերձակայքում գտնվող Վանա լճից: Վանա ժայռը ոչ միայն բնության, այլև մշակույթի հուշարձան է, քաղաքի հնագույն մասի կենտրոնն է: Պաշտպանական կառույցներից զատ՝ ենթադրվում է, որ Վանա ժայռի քարայրները ծառայել են որպես սրբավայրեր և ուրարտական արքաների դամբարաններ: LG
Նյութը՝ Թուղթ, սանրավորՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2009Չափս՝ 2,5x4,1 սմՆկարագրություն՝ Հայաստանի պատմական մայրաքաղաքներ: I թողարկում: Անվանական արժեքը՝ 220 ՀՀ դրամՆկարիչ-Ձևավորող՝ Սամուելյան ՀարությունՏպարան՝ Joh. Enschede Stamps B.V.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
1258-Նամ.