Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Պահոցներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Տուփ՝ կափարիչով, նշաձև իրանի և կափարիչի արտաքին մակերեսը հարթ է և տափակ: Իրանի վրա զոդված է կլոր, երկու փոքր պոզիկներով, ոճավորված կենդանու գլուխ (կովի գլուխ): Այսպիսի տուփերի մեջ պահվել են ծաղկափոշով (սինդուր) ներկված, պատրաստի նշաձև զարդանախշեր՝ ճակատի կենտրոնում ամրացնելու համար: Տուփը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՀնդկաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարՆյութը՝ արծաթՉափս՝ 2,5 x 1 x 0,5 սմՔաշ (գր)՝ 3,7 գՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17606-110