Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Պահոցներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Տուփ՝ կափարիչով, խնձորի ձև ունեցող իրանի մակերեսն արտաքինից և ներսից հարթ է: Կափարիչի արտաքին մակերեսի կենտրոնում դրվագված են ոճավորված տերևներ, որոնց միջից դուրս է գալիս գալարուն, բարակ մետաղալար: Այսպիսի տուփերը օգտագործվել են նաև որպես հարդարանքի ներկերի տուփեր, որտեղ պահվել է ծաղկափոշի՝ սինդուր, դեմքը, ձեռքերը կամ մազերի հերաբաժան գիծը զարդանախշելու համար (հնդիկների սովորույթների համապատասխան մարմնի վրա զարդանախշվել է 16 տեղ): Տուփը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՀնդկաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարՆյութը՝ արծաթՔաշ (գր)՝ 10,7 գՏրամագիծ (սմ)՝ 2 սմԲարձրություն (սմ)՝ 2,5 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17606-102