Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
2003 թ. հոկտեմբերի 9-ին շրջանառության մեջ է դրվել «Տրասեկա» ծրագրի 10-ամյակը թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է «Տրասեկա»-ի խորհրդանիշերը երկաթգծի կամուրջի խորքին: ՏՐԱՍԵԿԱ (Տրանսպորտային միջանցք Եվրոպա-Կովկաս-Ասիա) ծրագիրը սկզբնավորվեց 1993թ. մայիսին Բրյուսելում կայացած կոնֆերանսում, որին մասնակցում էին հարավկովկասյան և միջինասիական 8 հանրապետությունների, այդ թվում նաև Հայաստանի, առևտրի և տրանսպորտի նախարարները: 1996-2000թթ. ՏՐԱՍԵԿԱ ծրագրին միացան նաև Ուկրաինան, Մոնղոլիան, Մոլդովան, Բուլղարիան, Ռումինիան և Թուրքիան: 2003թ. հոկտեմբերի 9-10 Երևանում անցկացվեց ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական Հանձնաժողովի Երրորդ Տարեկան Կոնֆերանսը,որի շրջանակներում նշվեց ծրագրի 10-ամյակը: LG
Նյութը՝ ԳեղաթերթիկՉափս՝ 7,5x5,6 սմՆկարիչ-Ձևավորող՝ Սամուելյան ՀարությունՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2003Նկարագրություն՝ «Տրասեկա» ծրագրի 10-ամյակը: Անվանական արժեքը՝ 480 ՀՀ դրամՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
28-Նամ.