Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Կենցաղային
Թանգարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Երկու շարքով նստած և կանգնած հանդիսատեսի խումբ: Ստորին աջ հատվածում, չորս հոգուց կազմված, շարքով նստած հանդիսատեսի խումբ՝ մինչ կրծքավանդակը հատվածով, անորոշ դիմագծերով: Նրանց գլխավերևում՝ շարքի եզրապատից այն կողմ, շարքով նստած հանդիսատեսի ավելի մեծ խումբ՝ բաղկացած յոթ հոգուց: Վերջիններիս թիկունքում՝չորս հոգով խմբված, կանգնած մարդկանց պատկեր: Երկու շարքով նստած մարդկանցից դեպի ձախ, պատկերված է եզրապատին նստած երիտասարդ տղայի ֆիգուր: Նրա թիկունքում՝ դիմահայաց կանգնած երեք կնոջ ֆիգուր, մինչ ծնկները հատվածով, նույնպես ընդհանրացված դիմագծերով:
Հեղինակ՝ Ժանսեմ /Հովհաննես Միրիջանի Սեմերջյան/ (1920-2013)Նյութը՝ վիմագրությունՉափս՝ 38,5*54 (50*60)Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵԺԱԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵԺԱԹ-87/1