Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Քարտեզ
Բնօրինակի անվանում՝
Ցուցակ աւուրց լուսնի: Քարտեզ-օրացույց
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
Մասշտաբը՝ նշված չէ: Տպագրական որևէ տվյալ նշված չէ. հնարավոր է, որ այս քարտեզը օգտագործված լինի որևէ գրքի մեջ: Ս. Ղազարի Մխիթարյան Մատենադարանում այն պահվում է որպես առանձին քարտեզ: Բնագրում լուսնի տարեկան շարժման բացատրության մեջ օրինակ են բերված 1792-1793 թվականները, հնարավոր է, որ հենց այդ թվականներին էլ տպագրված լինի:
32 սմ տրամագծով գունդ է, մեջը նշված մեկ տարվա ընթացքում լուսնի շարժումը ըստ ամիսների և օրերի: Կլոր շրջանակի աջ և ձախ կողմերում պատկերված է կիսալուսին, իսկ վերևում և ներքևում լիալուսին: Լուսնի օրերը և շարժման ուղղությունը ցույց տվող կլոր աղյուսակի չորս անկյուններում պատկերված են բնանկարներ: Այս բոլորը առնված է գծափակ շրջանակի մեջ, որի տակ երեք սյունակով, «ցուցակ աւուրց լուսնի» խորագրով տրված է լուսնի շարժման աղյուսակից օգտվելու բացատրությունը: Բնագիրը 8 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև գլխագրեր: Տեղեկությունները վերցված են «Հայ գիրքը 1512-1800 թվականներին: Հայ հնատիպ գրքի մատենագիտություն» /Ն. Ա. Ոսկանյան և ուրիշ.; ՀՍՍՀ կուլտ. մինիստր.; Խմբ.՝ Ռ. Ա. Իշխանյան; Ալ. Մյասնիկյանի անվ. ժող. բարեկամ. շքանշանակիր ՀՍՍՀ պետ. գրադ... (Երևան : Ա. հ., 1988.., 864 էջ - էջ 778) գրքից: AH
Էջ՝ 1 քարտեզ, սև-սպիտակՆյութը՝ ԹուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ Առանց տպագրության վայրի հիշատակությանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ Առանց տպագրության թվականի հիշատակությանՉափս՝ 42x35,5 սմ.Տպարան՝ Առանց տպարանի հիշատակությանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Հիմնական հաշվառանիշ՝
146-2015
Բաժնեհաշվառանիշ՝
2431-ԱՀ