Փող

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Փող Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Փողի 2 մասերը շարժական են՝ մեկը հագցված է մյուսի մեջ, իսկ ծայրը՝ լայնացող մասը, ամուր սոսնձված է փողին: Ընդհանուր տեսքով զուռնա է հիշեցնում, սակայն փողն ավելի երկար է ու բարակ, իսկ լայնացող մասը՝ ձագարաձև: Փողի երեսի կողմում կան 8, իսկ հակառակ մասում՝ 1 ձայնանցք: Նվագարանի բերանի մասում փչանցքին ամրանում է թրթռա-լեզվակավոր մունդշտուկը, որը բաղկացած է հիմքից և եղեգնից լեզվակից, որը սև թելով փաթաթված է հիմքին: Մունդշտուկի հագնելու մասում փողի ներսի կողմից ամրացված է մետաղյա եզրագոտի: Փողի ծայրի լայնացող մասի վրա կա 9 փորագիր շրջագոտի: Լարվածքը E է: Նվագարանը հեղինակային ստեղծագործություն է, որը պատրաստված է միջնադարյան մանրանկարների հիման վրա : Հեղինակ՝  Ռուբեն Նապոլեոնի Ռուշանյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Նյութը՝  փայտ, մետաղ Երկարություն (սմ)՝  44.5 Տրամագիծ (սմ)՝  լայն մասը՝ 5.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5599/3 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-99