Քամիչ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Փլավքամիչ Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կիսագնդաձև իրանը բերնամասում մաշված է, դուրս ճկված շուրթը՝ կտրված, ծռված: Ողջ հատակամասում կանոնավոր արված անցքերն են: Շրթին կան երկու նորոգակարեր: Շրթի տակ, դրսից, շրջանագծեր են երևում : Սպիտակավուն է, մաշված: Տրամագիծ (սմ)՝  Բեր.՝ 35,5 հատ՝ 32 Բարձրություն (սմ)՝  12 Նյութը՝  Պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք.Նոր Բայազետ /Կամո/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3360 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 2365