Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Առաջին պլանում` դիմահայաց կանգնած տղամարդ` մինչ գոտկատեղը հատվածով: Աջ ձեռքով բռնած օղու լի բաժակ` կրծքավանդակի մոտ, ուղիղ կենտրոնով: Հագին` վերնաշապիկ ու պիջակ: Աջ կրծքին փակցված պարգևների շքանշան: Կնճռոտ դեմքով, լայն ճակատով, ուղղահայց կոկիկ բեղերով, սրածայր ականջներով: Թիկունքում` ճերմակ սփռոցով երկար սեղան, տարբեր ուտեստներով, մրգերով և խմիչքով: Սեղանից այն կողմ նստած երեք տղամարդ: Աջից` կիսաճաղատ, ակնոցներով տղամարդ, ձախ ձեռքում օղու լի բաժակ, կենտրոնում` երկար քթով դիմահայաց տղամարդ, աջ ձեռքում օղու լի բաժակ, ձախում ծխամորճ: Ձախից` ավելի երիտասարդ բեղավոր երիտասարդ, ¾ դիրքով շրջված դեպի ընկերները: Ձախ ձեռքում օղու լօ բաժակ, աջը` կողքինի ուսի մոտ:
Հեղինակ՝ Յուրի Արամի Բաղդասարյան (1952)Նյութը՝ օֆորտՉափս՝ 34,5x 24Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵԺԱԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵԺԱԹ-341/10