Քերականություն հայկազյան լեզուի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Քերականութիւն հայկազեան լեզուի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յօրինեալ ի Հ. Միքայել վարդապետէ Չամչեանց ի Մխիթարեան ուխտէն. Քերականութիւն հայկազեան լեզուի. - Ի Մոսկվա, 1859, ի տպարանի Լազարեան ճեմարանի արեւելեան լեզուաց: Գիրքն անկազմ է, սկսվում է տիտղոսաթերթից: Կռնակին սոսնձված է սպիտակավուն ողորկ թուղթ: Էջ 3-ի վերևի և վերջին էջ 278-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը (վերջին էջի կնիքը գրեթե չի երևում): Էջեր 4-ի և 5-ի միջև կա ճակատանկար, որում պատկերված է Ս. Մեսրոպ Մաշտոցը՝ հայոց այբուբենով: Էջերին կան սնկահետքեր, վերջին էջերին կան նաև ջրահետքեր: Հեղինակ՝  Չամչյան Մ. Էջ՝  278, նկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1859 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  22,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/253-1