Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Լարային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Քնար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Նվագարանը հիշեցնում է անտիկ շրջանի քնար: Ունի ուռուցիկ իրան, նեղ վզիկ, որն ավարտվում է ձևավոր գլխով: Իրանի հակառակ կողմում ամրանում է փայտե ռեզոնատորը, որի վրա բացվում են յոթ շրջանաձև անցքեր: Նվագարանն ունի փոքրիկ պատվանդան, որի վրա տեղադրված է խառակ, որից անցնում են ութ մետաղե լարերը: Լարերը հակառակ կողմում փաթաթված են պղնձե ականջներին:
Հեղինակ՝ Հովհանես ՉաթրջյանԼայնություն (սմ)՝ 28Երկարություն (սմ)՝ 57Նյութը՝ փայտ, մետաղՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1980թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3264/7
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-72