Քնար հայկական

Քնար հայկական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Քնար հայկական Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբ. Մ. Մ. Միանսարեանց. Քնար հայկական. - ՍՊբ., 1868: Գիրքը վերականգնված է: Նոր կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են բաց և մուգ վարդագույն, սև մանր կլորավուն բծերով գունազարդ թղթով: Կռնակը լայն է, մուգ շագանակագույն մաշկալաթից: Ֆորզացները հարդագույն կոշտ թղթից են: Տիտղոսաթերթը բացակայում է, գիրքը սկսվում է «Բազմերախտ մօրս Եղիսաբէթ Աբրահամեանի անմոռանալի յիշատակին նուէր» տպագիր ընծայականով էջից, որի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Նույն կնիքը կա նաև 1-ին էջագրության էջ 4-ի ներքևի լուսանցքում: Տիտղոսաթերթը և վերջին 32 էջերը բացակայում են: Էջ՝  4, ա - իա, XX, 590, XVIII, 54 (ընդհ. 741 էջ անջատ էջագր.) Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1868 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  23 Կազմող՝  Միանսարյանց Մ. Մ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/425-1