Քնարերգ

Քնարերգ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Քնարերգ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Լեւոն Գրիգորեան. N3. Քնարերգ. I պրակ: Մոսկուա, տպարան Ք. Բարխուդարեանի, 1899: Շապիկը հարդագույն կավճապատ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, կենտրոնում տպագրված է նաև հեղինակի բանաստեղծություններից՝ «Օ, էն մարդիկ, էն չար մարդիկ, ընկեր ջան...», կա կարմիր մատիտով ռու-սերեն մակագրություն՝ «Левонъ Григорян. Лирика. Цензура», ներքևի աջ անկյունում Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքն է: Տիտղոսաթերթի վերևի մասում Հովհ. Թումանյանի ռուսերեն ինքնագիրն է սև թանաքով՝ «Ов. Туманян», ներքևի աջ անկյու-նում ՝ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքը: Վերջին էջ 36-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքը: Գիրքը մասամբ մասնատված է, կազմերեսները՝ մաշված և խունացած: Հեղինակ՝  Գրիգորյան Լևոն Էջ՝  36 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1899 Լայնություն (սմ)՝  12,3 Երկարություն (սմ)՝  17,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/461