Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է Վասպուրականի գավառի քրդերից մեկի թաղման տեսարանը: Ամայի ու քարքարոտ տարածություն է, գերեզմանաթմբի վրա պատգարակին է դրված պատանքավոր հանգուցյալի դիակը, որի կողքին նրա հարազատներն ու բարեկամներն են: Հավաքվածները բացառապես տղամարդիկ են՝ ազգային չալմաներով և հանդերձանքով: Առաջին պլանում դիակին ողբացող, թմբին կիսապառկած մի տղամարդ է:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 23.5Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՎասպուրականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դ. վերջԲարձրություն (սմ)՝ 17.2Նվիրատու՝ Գրիգոր Առաքելի ԲաբախանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
5595/119
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-274