Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Խոհանոցային սպասք
Տեսակ/ժանր՝
Թաս
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Քրեղան է, բարձր օղակաձև, նստուկով, բութ անկյան տակ դեպի վեր թեքվող և ուղիղ պատեր, ուղիղ պսակ, դեպի ներս, քիչ թեքությամբ, կտրված շուրթ: Ներսի կողմից պատերին արված են բուսական ոճավորված զարդեր /ֆոնից անգոբը հեռացնելու միջոցով/, պսակի վրա օղակաձև, խառը գծազարդեր / փորագիր/, պսակից վերև շրթին արված են շագանակագույն բծեր: Ներքին մակերեսը պատված է թափանցիկ ջնարակով և կանաչ ցայթքերով: Այս անոթը խոտան է, թրծման ժամանակ ծռվել են շուրթը և պսակը, վրան մնացել են ուրիշ առարկայի մնացորդներ:
Տրամագիծ (սմ)՝ բեր. 20,5- 21,2Բարձրություն (սմ)՝ 7,4Նյութը՝ կավՀայտնաբերման վայրը՝ ԴվինՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ մ.թ. XII-XIII դդ.Հավաքագրող՝ Կ.ՂաֆադարյանՀայտնաբերման ժամանակը՝ 1958 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1289/202
Բաժնեհաշվառանիշ՝
Հ-54