Օրլեանի կույսը (Ըստ Շիլլերի)

Օրլեանի կույսը (Ըստ Շիլլերի)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Օրլէանի կոյսը (Ըստ Շիլլէրի) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Վիկտոր Օստրոգորսկի. Օրլէանի կոյսը (Ըստ Շիլլէրի). Թարգմ. Յ. Խ. Հրատարակութիւն Թիֆլիզի Ընկ. հայ. գրք. հրատ. N43. - Թիֆլիս, 1891, տպարան Մ. Շարաձեի: Շապիկը բաց հարդագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի ներսում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի մասում կա սև թանաքով դրոշմ՝ «Յովհ. Թումանեանց Մամիկոնեան»: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակի հատվածը մաշված է, գիրքը՝ մասնատված: Հեղինակ՝  Օստրոգորսկի Վ. Թարգմանիչ՝  Հ. Խ. Էջ՝  98 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1891 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  18,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/703-1