Թեմա՝
Արհեստագործության միջոցներ
Ենթաթեմա՝
Փայտամշակության գործիքներ, հարմարանքներ
Տեսակ/ժանր՝
Փայտագործի հաստոց
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Ֆրեզ՝ երկու փայտյա ուղղանկյուններից կազմված գործիք է, որոնցից մեկի մեջտեղից մետաղյա շերտ է անցնում, իսկ կենտրոնում արված փորվածքի մեջ, թեքությամբ ամրացված է սուր ծայրով մետաղյա ձող, որը պահելու համար արտաքին կողմից կլորագլուխ փայտ է ամրացված։ Մյուս ուղղանկյունը, որն ավելի բարակ է, նախորդի մետաղյա հատվածի կողմում կորության ունի։ Երկու մասերն իրար են միացված մետաղյա հաստ պտուտակներով, իսկ վերջիններս ամրացված են ատամնավոր հեղյուսներով։
Լայնություն (սմ)՝ 9,5սմԵրկարություն (սմ)՝ 21,4սմԲարձրություն (սմ)՝ 17սմՆյութը՝ Երկաթ, փայտՍտեղծման/Արտադրման վայրը՝ Տավուշի մարզՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դ․ սկիզբ - XX դ․ սկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 274
Բաժնեհաշվառանիշ՝
Ա/ Բ-1-1-309