Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
1996 թ. մայիսի 20-ին շրջանառության մեջ է դրվել ««Ֆրամ» հյուսիսային արշավախմբի վերադարձի 100-ամյակ թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է Ֆրիտյոֆ Նանսենի դիմանկարը, Ֆրամը Հյուսիսային օվկիանոսում, Ֆրամի անցած ուղին քարտեզի խորքին:
Ֆրիտյոֆ Նանսեն (1861-1930), հանրաճանաչ նորվեգացի ճանապարհորդ և գիտնական, քաղաքական գործիչ: Ազգերի լիգայի փախստականների առաջին գերագույն հանձնակատար (1921-1930): Նանսենի հասարակական գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում հայանպաստ աշխատանքը, նրա ջանքերը հայ գաղթականների դրության բարելավման համար: Հայ գաղթականներից շատերը ստացան Նանսենյան անձնագիր: Նա աջակցել է արտասահմանյան երկրներում գտնվող հայ գաղթականների տեղափոխմանը Խորհրդային Հայաստան: 1925թ-ին Հայաստանում նախագահել է հատուկ հանձնաժողովում: Ֆ. Նանսենն ունի բազմաթիվ գիտական աշխատանքներ, որոնք վերաբերում են Հայաստանին և հայ ժողովրդին: LG
Նյութը՝ Թուղթ, սանրավորՉափս՝ 4,8x4,2 սմՆկարիչ-Ձևավորող՝ Ֆլջյան ԱնաիտՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1996Նկարագրություն՝ «Ֆրամ» հյուսիսային արշավախմբի վերադարձի 100-ամյակը: Անվանական արժեքը՝ 90 ՀՀ դրամ:Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
106-Նամ.