Կավանոթի շուրթի, իրանի, բռնակի բեկոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Ձեռածեփ, մոխրագույն, կրապատ, աստառը մոխրագույն, դեպի դուրս փռված եզրերը քայքայված շուրթով, կլորավուն իրանամասով, շուրթից սկսվում է օվալաձև հիմքով, կիսագնդաձև, միջանցիկ անցքով բռնակը: Վզի և իրանի միացման հատվածը ընդգծված է: Պեղումների ղեկավար՝ Է. Խանզադյան: Հայտնաբերման վայրը՝  Ջրահովիտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 3-րդ հազ. Նյութը՝  կավ Չափս՝  7,7x7,4 Տրամագիծ (սմ)՝  3,4 Հայտնաբերման ժամանակը՝  1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 284 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-145/458