Տակդիր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Տակդիր Բնօրինակի անվանում՝  Տակդիր Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Սպիտակ բամբակյա թելով գործված տակդիրը շրջանաձև է, մանր ալիքաձև եզրով: Տակդիրի կենտրոնական վարդյակի շուրջ գործված են 8 գծաշերտեր, որոնք տարանջատված են ցանցկեն հյուսքով: Վարդյակին կից շերտում գործված են եռանկյուններ, որոնց նմանը կրկնվում է 5-րդ շարքում: Մյուս գծաշերտերը տարբերվում են հյուսքի խտությամբ, ընդ որում 4-րդ խիտ հյուսքի շերտով զիգզագաձև գիծ է անցնում: Տակդիրի եզրում գործված են իրար հաջորդող եռանկյունների և հովհարաձև պատկերներ: Հեղինակ՝  Խաչատրյան Ազնիվ Տրամագիծ (սմ)՝  38 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  գ. Տաթև Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 153 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 4/1