Ա. Իսահակյանի «Բանաստեղծություններ» ժողովածուի շապիկի էսքիզ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պատկերի առաջին պլանում՝ աջից և ձախից՝ երկու ծառ, որոնց Ճյուղերը երկնքի բաց կապտավուն ֆոնի վրա ուռենու նման դեպի կենտրոն են կախված: Կախված ճյուղերից և բներից երևում են Արագածի գագաթները և լայն լանջեր: Գագաթներից մեկի վրա ամպ կա: Առջևի պլանում՝ գետակի ափին՝ գյուղական տուն, բարդիներ, եկեղեցի և ծառեր: Գեղջուկ մի կին գետակից կժով ջուր է տանում: Մի գյուղացի հող է փորում: Տնակից ծուխ է բարձրանում: Պատկերի վերին հատվածում նկարիչի ձեռքով գրած է. ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան(1880-1972) Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, տուշ, ջրաներկ Չափս՝  25,6 х 18,6 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ- 227/ Գր-98