Աթոռի թիկնակի ծածկոց

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծածկոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է բամբակյա սպիտակ ուղղանկյունաձև կտորից, եզրերը ծալված են, թելքաշ արված: Կենտրոնում համրովի հարթակարով ասեղնագործված խաչերի ու տերևանախշերի պատկերներից կազմված բազմանիստ է, որի մեջ թելքաշով արված խաչաձև հիմքով բազմանկյուն է: Ներքևում թելքաշով արված զարդագոտիներ են, որոնց միջև ընկած տարածությունում ասեղնագործված շեղանկյուններ են, իսկ նրանց միացման կետերում խաչեր: Լայնություն (սմ)՝  43 Երկարություն (սմ)՝  64 Նյութը՝  բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Այնթափ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. առաջին կես Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/245 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085