Ալբոմ` Ա.Խաչատրյանի ծննդյան 60-ամյակին նվիրված` Մոսկվայում կայացած լուսանկարների ցուցահանդեսի:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ալբոմ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ալբոմը բաղկացած է 25 թերթից, որոնցից 22 -ին սոսնձված են Ա.Խաչատրյանի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին պատմող լուսանկարներ:Ալբոմի կազմի վերին աջ անկյունում հռոմեական թվերով դրոշմված է «LX» (60):1-ին էջի վերին անկյունում սև թանաքով գրված են նոտաներ, կարմիրով` «60» , որոնք պարուրված են ոսկեգույն դափնու ճյուղով, ստորին անկյունում գրված է «Արամ Խաչատրյան»:Թերթի ձախ կողմի եզրը նկարազարդված է հայկական ազգային զարդանախշերով:2-րդ և վերջին էջերը մաքուր են: Հեղինակ՝  Նկարիչ-ձևավորողներ` Կ.Շահբազյան, Ա.Մորոզով Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1963 թ. Չափս՝  75,2 x 35 սմ թերթ՝  25 Նյութը՝  դերմատին, սև թանաք, ստվարատութուղթ, ֆոտոթուղթ Նվիրատու՝  Ա.Խաչատրյանի որդի` Կ.Խաչատրյան 1979 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  135 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-19