Ալբոմ լուսանկարների

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է ալբոմ: Կազմը ուղղանկյունաձև է, որը պատված է թավշյա /կարմիր/ բարակ շերտով: Կազմի ներքևի աջ անկյան մոտ ամրացված է քառակուսի ձև ունեցող ոսկեգույն թիթեղ, որի վրա պատկերված են մեծ և փոքր աղավնիներ: Ալբոմը բաղկացած է քսան թերթից: Առաջին թերթի վրա կա հետևյալ մակագրությունը. ‹‹Ветерану Октемберянского отряда в честь 60-летия части››: Նույն թերթի ներքևի մասում գրված է ալբոմը նվիրելու տարեթիվ՝ 26.05.84: Վերջին մասում, կազմի երկրորդ մասի ներսի կողմում ալբոմը թողարկած հիմնարկության կնիքն է, որն ունի ուղղանկյունաձև ձև: Ալբոմի մեջ ամրացված են տասնինը լուսանկար: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  29 Բարձրություն (սմ)՝  20.5 Նվիրատու՝  Ծատուր Զարգարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5734 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-362