Ալեքսանդր Սպենդիարյանի դիմանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է ճաղատ, տարեց տղամարդ՝ ակնոցով, մինչև գոտկատեղը, ձեռքին՝ բացված գիրք: Հագին ունի մուգ գույնի կոստյում, սպիտակ վերնաշապիկ և մուգ գույնի փոխկապ:Նրա աջ կողմում երևում է ճարտարապետական մի կառույցի ավերակ: Հետին պլանում՝ երեք հարթությունների բաժանվող սարեր, հետևինը՝ ձյունածածկ: Միջին պլանում՝աջից՝ եկեղեցի, շուրջը՝ այգի և պարիսպ, ավելի հեռվում՝ բլրի վրա՝ պարիսպով շրջապատված քաղաք: Հեղինակ՝  Մարտիրոս Սարյան(1880-1972) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1943 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  173 x 110 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-245/ Ժ-125