Աղի տոպրակ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Աղաքսակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի աղյուսագույն հիմնադաշտ, կենտրոնական հատվածում շագանակագույն հիմնագույնով ուղղանկյուն շրջանակ, որի վրա պատկերված են կեռազարդ եզրերով զույգ շեղանկյունիներ, վերջիններս երիզված են կետանախշ շրջերիզով: Շեղանկյունիների արանքում պատկերված են կեռազարդ եռանկյունիներ: Տոպրակի ելուստային հատվածում պատկերված է կեռանախշ շեղանկյունի: Հակառակ երեսը կազմված է դեղնավուն լայն և շագանակագույն նեղ շերտերից: Այն ունի փնջավոր բռնակ: Լայնություն (սմ)՝  35 Երկարություն (սմ)՝  41 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ. Թովուզ, Շամշադին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նվիրատու՝  Անիչկա Գյուրջինյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4923/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2575/2