Ամենայն զգուշութեամբ …

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջթղթյա, փափուկ, կտրված: Բաց ցորենագույն ֆոնին երկնագույնով պատկերված է ալեկոծված ծով՝ ծփացող ալիքներ, սարեր և ամպեր: Ծովի կենտրոնում պատկերված է շագանակագույն թանաքաման՝ մեջը երկու փետուր: Կազմի վերին և ստորին հատվածներում շագանակագույն գլխատառերով տպված են գրքի տվյալները՝ վերնագիրը ալիքաձև ձևավորմամբ: Կազմի հետևի երեսին քնար երաժշտական գործիքի պատկեր՝ թռչնագիր ձևավորմամբ /շագանակագույն/: Նախանվանաթերթին և անվանաթերթին գրքի մատենագիտական և այլ տվյալներ: Ճակատանկարը՝ Վահրամ Թաթուլի լուսանկարը՝ Ֆեբուս, Փարիզ և Երվանդ Քոչարի աշխատանքը՝ «Վահրամ Թաթուլ» դիմանկար, Կ.Պոլիս: Հեղինակ՝  Վահրամ Թաթուլ Էջ՝  112 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1941թ. Նկարիչ-Ձևավորող՝  Մելքոն Քեպապճյան Տպարան՝  «Արտիզանների տպարան» Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3298/3